Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայան

Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայան

Կյանքի 80-րդ տարում վախճանվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված հոգեբույժ Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայանը:

Մարիետա Մելիք-Փաշայանը ծնվել է 1936թ.-ին, Լենինականում (Գյումրի): 1954թ.-ին ընդունվել և 1960-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:

Ողջ կյանքը հոգեբուժությանը նվիրված անվանի բժիշկ-գիտնականն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում, նախ՝ որպես ավագ լաբորանտ, ապա նույն ամբիոնի ասպիրանտ, այնուհետև՝ ասիստենտ, դոցենտ:

1980-1985թթ.-ին եղել է բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչ:

Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայան1985թ.-ին վերադարձել է իր հարազատ ամբիոնը, որի վարիչի պաշտոնը վարել է մինչև 2008թ.-ը: 2008-ից եղել է նույն ամբիոնի պրոֆեսոր, ապա 2011թվականից աշխատանքի անցել ՀՀ հակատուբերկուլոզային դիսպանսերում, որպես հոգեբուժության բաժանմունքի բժիշկ-օրդինատոր:

Ճանաչված գիտնական և անվանի բժիշկ Մ.Ա. Մելիք-Փաշայանի կազմակերպչական ունակությունները դրսևորվեցին հատկապես 1988-2001թթ.-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր աշխատելու ընթացքում:

Նա 1983-1988թթ.-ին եղել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժը, 1991-2009-ին՝ հայկական հոգեբույժների ասոցիացիայի նախագահը:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանը ավելի քան 200 գիտական աշխատությունների, այդ թվում՝ երկու մենագրության, երկու ուսումնական ձեռնարկի, մեկ դասագրքի հեղինակ է:

Բնությունը նրան օժտել էր անսահմանափակ եռանդով, պատասխանատվության բարձր գիտակցումով, նրբանկատության մեծ զգացողությամբ, շրջապատի նկատմամբ ընդգծված բարեկիրթ վերաբերմունքով, զարմանալի առույգությամբ:

Մարիետա Ալբերտի Մելիք-ՓաշայանՆրա հանկարծահաս մահվան լուրը նույնքան անակնկալ էր, որքան մահազդի առիթով տարիքը նշելը: Բնավ 80 տարեկանին համապատասխան արտաքին ու շարժունություն չուներ, ավելին՝ թվում էր այն կենսախնդությունը, որը զարմանալիորեն չէր լքում նրան անգամ 80-ամյա տարիքում, տևական հնարավորություն կստեղծի առնչվելու Երևանի պետական բժշկական համալսարանի ավագ սերնդի վերջին մոհիկաններից մեկի՝ Մարիետա Ալբերտի Մելիք-Փաշայանի հետ, մարդ, ում դեռ երկար կհիշեն նրան ճանաչողները, գործընկերները, սաներն ու ուսանողները:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Մարիետա Մելիք-Փաշայանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին՝ նրա մահվան կապակցությամբ, մաղթում համբերություն և տոկունություն:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Մարիետա Մելիք-­Փա­շա­յա­նի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին՝ նրա մահվան կապակցությամբ, մաղթում համբերություն և տոկունություն:

Սկզբնաղբյուր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ